ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխել ու լրացնել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշումը։ Արդյունքում սնանկության կառավարիչները կվերահսկվեն նախարարության կողմից։ Օրինակ, նախարարությանը լիազորություն կվերապահվի սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում գտնվող մի շարք վարչություններ կստանձնեն պարտավորություներ այսուհետ իրականացնել սնանկության կառավարչի գործունեության կասեցման, կարգապահական վարույթի իրականացման, հաշվառման ապահովման, որակավորման շնորհման եւ դադարեցման ապահովման մասով գործառույթներ: Այսինքն՝ նախարարությանը վերապահվել են մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել իրենց վերահսկողության ներքո, մասնավորապես՝ սնանկության գործերով կարավարիչների ուսուցման, որակավորման շնորհման եւ դադարեցման, հաշվառման ապահովումը, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի նախաձեռնումը եւ այլն: