ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Վերելակում փակցված «անվտանգության» կանոններից օգտվելու գրության մեջ նաեւ առողջություն են մաղթել, ապա քաջալերել՝ ամեն ինչ լավ կլինի։

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ

ՀԱՐՑ. Աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդը որքա՞ն է կազմում։ Քանի՞ օր արձակուրդ կարող է ունենալ աշխատողը մեկ տարվա ընթացքում։

Արտաշես Միրզոյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:

Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ՝ բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ։

 

 

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է մերժվում վնասի փոխհատուցումը։ Ի՞նչն է հիմք հանդիսանալու, որ վնասի հատուցումը մերժվի։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՀԱԿՈԲՅԱՆ (49 ՏԱՐԵԿԱՆ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Բյուրոն կարող է մերժել Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝

  •  բացակայում են կամ վերացել են Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից հատուցման հիմքերը,
  •  վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից, որը պարտադիր ապահովագրության ենթակա չէ,
  •  վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի հետեւանքով,
  •  վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում,
  • վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ եւ կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  • վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետեւանքով,
  • վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին,
  •  վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին,

Ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվող գումարի առավելագույն մեծություններն անձնական վնասների դեպքում հետեւյալն են`

մեկ ապահովագրական պատահարի համար՝ 9 000 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար` 3 000 000 ՀՀ դրամ, գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար՝ 1 500 000 ՀՀ դրամ։

 

 

 




Լրահոս