ԿԲ նախագահի ընտրությունը՝ ապրիլի 16-ին․ խմբակցությունը պատրաստվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur․am-ի տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է այս անգամ հավուր պատշաճի կազմակերպել Կենտրոնական Բանկի նախագահի ընտրությունը: Ըստ մեր տեղեկությունների` պլանավորված է, որ այն կկայանա  ապրիլի 16-ին, եթե արտառոց բաներ տեղի չունենա խորհրդարանում: Ըստ մեր աղբյուրների փոխանցած տեղեկության՝ իմքայլականներին հորդորել են այդ օրերին ներկայանալ խորհրդարան, որպեսզի կազմակերպեն քննարկում, որից հետո կկայանա փակ գաղտնի քվեարկություն:

Նշենք, որ իշխող խմբակցությունը առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը, որին ըստ մեր տեղեկությունների՝ շատ լավ են ընդունում իմքայլական բոլոր օրենսդիրները:

ԱԺ ընդդիմությունը ևս փակ հանդիպումներ է ունեցել Գալստյանի հետ և շատ ջերմ է արտահայտվում նրա թեկնածությանը, որպես ԿԲ նախագահ: Բայց, թե նույն կերպ կքվեարկեն նրանք, դրա մասին դեռ ոչ ոք հստակ տեղեկություն չի տալիս:

Ս․Գ․




Լրահոս