ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  համացանցից

Զուգարանի թուղթն այնքան թանկարժեք իր է դարձել, որ որոշել են այն չկորցնելու համար հատուկ միջոցների դիմել։

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզավորված անձն ինչ ժամկետում պետք է դիմի լիցենզիայի վերաձեւակերպման համար: 

Հարություն Օհանյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի  փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից ակսած` 15 օրվա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով  նշված տեղեկությունները հավաստող  համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ լիցենզիայի վերաձեւակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՀԱՐՑ. Ուսումնական հաստատության ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է անհրաժեշտ, ո՞վ կարող է աշխատել։

Միլենա Խաչատրյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։

Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը»։

ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի եւ ուսումնական հաստատության կանոնադրության՝ բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության դեպքերի: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։

 

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս