Ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խումբը կակտիվանա․ ինչ են որոշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ստեղծված ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խումբը պլանավորել է, թե ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ինչպես աշխատեն: Բանն այն է, որ այս օրերին շատ քիչ թվով պատգամավորներ են խորհրդարան գնում, հազվադեպ մարդիկ, ովքեր հանձնաժողովի նիստեր ունեն, կամ ինչ որ կարճ հանդիպում:

ԱԺ իմքայլական պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց.  «Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության սահմանափակումները, աշխատանքային խմբի հանդիպումներ տեղի չեն ունեցել և դրանով պայմանավորված խմբի աշխատանքները որոշակիորեն դանդաղել են։ Այդ պատճառով մտածում ենք առաջիկայում շարունակել մեր աշխատանքները առցանց՝ տեսակոնֆերանսների միջոցով», – նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ առաջիկայում ամեն ինի կհստատեցնեն ու կանցնեն բնականոն աշխատանքի արդեն օնլայն ձևաչափով: Ի դեպ, այս աշխատանքային խմբից դուրս են եկել լուսավորական պատգամավոր Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռևս որոշում չունի, շարունակում է աշխատել, թե իրենք ևս կլքեն աշխատանքային խումբը:




Լրահոս