ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և
գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է նրանց զարգացմանն ուղղված տարբեր
ծրագրեր:
Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ մենք չենք դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և
ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին մեր կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է:
Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա
իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ մենք շարունակում ենք գյուղատնտեսության ոլորտի վարկավորման
բնականոն ընթացքը։ Մեր հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և
դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով մեր աշխատակիցների և հաճախորդների առերես շփումները։
2020թ.-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին տրամադրվել է 13.9 մլրդ ՀՀ դրամ
ընդհանուր ծավալով վարկեր, որից 5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4
մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին:
Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով
կառավարության կողմից Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին:
Մասնավորապես ՝
գյուղատնտեսական և ՓՄՁ վարկի սուբսիդավորում,
ՓՄՁ վարկի համաֆինանսավորում,
ՓՄՁ վարկի վերաֆինանսավորում։
Գյուղատնտեսական վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ ։
ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88,
010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:
Եղե՛ք առողջ և ապահով: