Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականի եւ «Լիդս Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Նորման Հանտերը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ վերջինիս COVID-19 կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է «Լիդսի»պաշտոնական կայքը։

«Մենք ցանկանում ենք օգտվել հնարավորությունից ու հիշեցնել հանրությանը եւ լրատվամիջոցներին, որ նրանք պետք է հարգեն Նորմանին եւ նրա ընտանիքին` հանգիստ թողնելով նրանց այս ծանր պահին: Շարունակիր պայքարել, Նորման, բոլորս քեզ հետ ենք»,- ասված է հայտարարության մեջ ։

Հավելենք, որ 76-ամյա Հանտերը 1966 թվականի աշխարհի չեմպիոն է, 1968 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հանտերը «Լիդսում» է հանդես եկել 1962-1976 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս