Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգեյ Հակոբյանի կարիերայի կայացման գործում մեծ դեր է ունեցել լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը։
«Ես լուրջ վնասվածք ստանալուց հետո դադարեցրել էի մարզումներս: Կորցրել էի մոտիվացիաս եւ ուղղակի ցանկություն չունեի շարունակելու: Այդ ժամանակ էլ կապը պահպանում էի Ռոյ Ջոնսի հետ: Մի անգամ հեռախոսազրույց ունեցա նրա հետ: Նա իմացավ, որ դադարել եմ մարզվել եւ ասաց. «Դու ուժեղ մարզիկ ես, ես քո հետ կապված մեծ նպատակներ ունեմ: Դու քո կյանքի մի մասը նվիրել ես բռնցքամարտին եւ հիմա պատրաստվում ես 1 րոպեում ջնջե՞լ քո անցած ճանապարհը. այդպիսի բան չի կարող լինել: Շարունակիր մարզվել, ես քեզ կօգնեմ եւ վստահ եղիր` դու մեծ արդյունքների ես հասնելու»: Ռոյ Ջոնսի այս խոսքերը շատ բան փոխեցին իմ մեջ: Ես չեմ ցանկանում , որ նա փոխի իր կարծիքը իմ մասին»…
Սերգեյ Հակոբյանը մեզ հետ զրույցում խոսել է ` իր կարիերայի, ամենօրյա բարդ մարզումների, Հայաստանի դրոշի տակ մենամարտ անցկացնելու, լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի հետ հարաբերությունների եւ այլ թեմաների մասին:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգեյ Հակոբյանի բացառիկ հարցազրույցը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարում :
Էդմոն Մարտիրոսյան