Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի օգնական Մայք Ֆելանը, ով մանկունյական ակումբում աշխատել է նաեւ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորության ժամանակ, խոսել է մանչեստերյան ակումբի նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին.«Մենք փորձում էինք Ռոնալդուին դարձնել թիմային խաղացող եւ ի վերջո կարողացանք: Նա հասկացավ ամեն ինչ: Մարզումների ժամանակ կային բաներ, որոնք նա չէր ցանկանում անել, սակայն մենք ստիպում էինք նրան: Երբ Կրիշտիանուն արդեն «Ռեալում» էր ես դիտում էի նրա մասնակցությամբ հանդիպումները ու հաստատ կարող եմ ասել, որ կային մի քանի բաներ, որոնք նա սովորել էր «Յունայթեդում»: Դա շատ հաճելի էր տեսնել: Ես չեմ ասում, որ մենք եք «ստեղծել» Կրիշտիանու Ռոնալդուին, բայց ազդեցություն նրա կայանալու վրա շատ մարդիկ են ունեցել: Ամենամեծ ազդեցությունն իր վրա ունեցել է հենց ինքը` Ռոնալդուն. նրա ձգտումն ուղղակի ֆանտաստիկ էր:
Ռոնալդուն նման էր սպունգի: Նա միշտ ավելին էր պահանջում մարզիչներից: Դա նոր համար մարտահրավեր էր մեզ համար»,-Ֆելանի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2003-ից 2009 թվականներին` մասնակցելով 292 հանսիպման եւ դառնալով 118 գոլի հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան