ՖՈՏՈ. Ռոնալդուն անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր պաշտոնական էջում հրապարակել է ստորեւ տեղադրված լուսանկարները եւ գրառում կատարել ` անդրադառնալով COVID-19 կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակին.«Մեր մոլորակի համար այս դժվար պահին հարկավոր է միավորվենք եւ սատարենք միմյանց: Եկեք անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք օգնել»,- գրել Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուի ակումբակիցներից կորոնավիրուսով են վարակված իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդին եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1,680,527, որոնցից մահացել են 101,762-ը, իսկ բուժվել 373,587-ը:
Ռոնալդուն այժմ իր ընտանիքի հետ հարազատ Մադեյրայում է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս