
Ամռանը նախատեսված International Champions Cup ակումբային ընկերական մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում էին աշխարհի առաջատար թիմերը, չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է մրցաշարի պաշտոնական էջը: Չեմպիոնների միջազգային գավաթն այս տարի անցկացնելն անհնար է, քանի որ աշխարհի մի շարք ֆուտբլային առաջնություններ դեռեւս դադարեցված են:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամբողջ աշխարհում հետաձգվում եւ դադարեցվում են գրեթե բոլոր սպորտային իրադարձությունները:
Էդմոն Մարտիրոսյան