
Այս անգամ ArmLur.am-ն իր նկարահանումները իրականացրեց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում։ Այցի ընթացքում փորձեցինք պարզել, թե ինչպես են աշնակցիները հետևում պարետատան որոշումներին և ինչ ախտահանիչ միջոցներ են օգտագործում:
Զրուցել ենք նաև համայնքի ղեկավար Խաչիկ Տոնոյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղում կորոնավիրուսով վարակված որևէ անձի չի եղել և մեկուսացվածներ նույնպեսչկան, ամեն ինչ նորմալ է:
Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ բնակիչները իրենց առօրյան անցկացնում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ և փայտամշակմամբ զբաղվելով:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ Աշնակ