«Յուքոմ»-ի ներքին խմորումները նոր չեն․ ինչ սպասել առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Հայկ և Ալիկ Եսայան եղբայրների հետ արդեն մոտ 600 հոգի ընկերությունից դուրս գալու համար ազատման դիմում է գրել։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունն ունի ավելի քան 1500 աշխատող։ Տեղեկացնենք, որ ընկերության հրապարակած տվյալների համաձայն` բաժնետոմսերի 31,05 տոկոսը պատկանում է IU Telecommunicate ընկերությանը, որի սեփականատերը Darison Management միջանկյալ ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Խաչատրյանի երկու որդիներին` Գուրգենին ու Արտյոմին։ Նրանք բաժնետոմսերի 12,71 տոկոսի անմիջական սեփականատերերն են։ Եվս 5,98 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղային` Արամ Խաչատրյանին։ Բաժնետոմսերի 11,21 տոկոսը պատկանում է ռուսական «Ֆորա Բանկին», որը ներառված է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում։ Իսկ ահա բաժնեմասերի մոտ 6 բաժնետոմսերի պատկանում է ընկերության թոփ–մենեջերներին` Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։ Նրանց է վստահված եղել նաեւ ընկերության կառավարումը։

ArmLur.am-ը գրել էր ընկերության հիմնադիրներից՝ Հայկ Եսայանի դիմումի բովանդակության մասին։ Դիմում մասնավորապես նշվում էր հետևյալը. երկար ժամանակ է՝ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգենի եւ Արտյոմի հետ մշտապես հակասություններ, խնդիրներ է ունեցել, զարգացման ծրագրեր է առաջարկել, որոնք մերժվել են։ Մեզ հայտնի էր դարձել նաեւ, որ ինքը՝ Հայկ Եսայանը, առաջարկել է Խաչատրյան որդիներին գնել իրեն պատկանող բաժնետոմսերը, դարձյալ մերժվել է։ Ըստ այդ նամակի՝ երբ շրջանառվել է, որ «Բիլայն»-ը պետք է միանա «Յուքոմ»-ին, այդ դեպքում անգամ չի դիտարկվել Եսայանի թեկնածությունը տնօրենի պաշտոնին։ Դա է պատճառը, որ Եսայանը որոշել է հեռանալ։

Պարզվում է՝ նրա հետ միասին մտադիր են հեռնալ նաեւ մի քանի հարյուրին հասնող աշխատողներ։ Ստացվում է, որ «Յուքոմ»-ը ղեկավարվելու է «Բիլայնի» կողմից նշանակված մարդկանց կողմից՝ խաղից հանելով Եսայան եղբայրներին։ ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան, թե ինչ է հիմա կատարվում ընկերության ներսում։ Պարզվում է՝ Եսայան եղբայրների հետ սկսել են բանակցել Խաչատրյանները. նրանք փորձում են համոզել, որպեսզի Եսայանները վաճառեն իրենց ունեցած բաժնեմասը և մոռանան Յուքոմի մասին։ Իսկ Եսայաններն էլ իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են դրա համար վճարել 22 մլրդ դրամ, թող Խաչատրյանները խաղից դուրս գան։ Այս ընթացքում, սակայն դեռ որևէ համաձայնության չեն եկել։ Բանակցությունները շարունակվում են։ Եվ ահա այսօր պարզվում է, որ «Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիա»-ին միավորվելու հարցը անլուծելի է և շարունակում է օդում կախված մնալ։

Ինչու, որովհետև նախ «Յուքոմ» ընկերությունը Գագիկ Խաչատրյանին պատկանող ողջ գույքի հետ միասին արգելանքի տակ է մարտի 27-ից։ Եվ երկրորդ՝ կառավարություն դեռ չի տվել իր համաձայնությունը, որ «Յուքոմ» ընկերությունը միանա Բիլայնին։ Երեկ այս առնչությամբ հայտարարություն էր տարածել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և հայտնել․ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ»:

Եվ ինչ է ստացվում։ Նկատենք, որ «Յուքոմ»-ի ներքին խմորումները նոր չեն։ Պարզապես արտակարգ դրության պայմաններում հրապարակային դարձավ իրավիճակը, քանի որ պետք էր դա հիմա անել։ Եսայանները սպասեցին արգելանք դրվի Խաչատրյանին պատկանող գույքի վրա, որից հետո միայն գեղեցիկ հաշվարկով ներսից պայթեցրին «Յուքոմ»-ը, որն իրենք են հիմնադրել ՝ Գագիկ Խաչատրյանի ֆինանսավորմամբ։

Իսկ ինչ է սպասվում. այս պահին դեռ հայտնի չէ։ իրավական հանհուցալուծունը խոչընդոտնեու ունի։ Գուցե պարետ Տիգրան Ավինյանը խառնվի գործին, որպեսզի արտակարգ դրության այս օրերին ներքին խմորումները չդառնան կապի խափանման պատճառ։ Իսկ եթե Ավինյանն էլ միջամտի, ապա դժվար թե հարցը լուծվի հօգուտ Խաչատրյանների, որոնց պատկանող գույքերը կասկածելի ծագում ունեն ու մեծ հարց է, որտեղից պետական պաշտոնիային այդքան փող և ունեցվածք։

Ամեն դեպքում, այս գործով հետաորքիր զարգացումներ են սպասվում։ Մենք ուշի-ուշով հետևում ենք։

Սյուէ Համբարձումյան




Լրահոս