Ես ուշադիր հետևել եմ․ իմքայլական պատգամավորը՝ Քաղավիացիայի շուրջ ստեղծված աղմուկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ բուռն կերպով տարբեր հարթակններում քննարկում են, թե Միջազգային ավիացիոն գործընկերությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին։

Մինչդեռ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով Դանիայում է, հերքեց տեղեկությունները նշելով, որ որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասություններն իրականացնելուց։

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։

«Ես ուշադիր հետևել եմ Տաթևիկ Ռևազյանի ելույթին, որտեղ նա պարզ ասաց, որ ոչ մեկը չի կարող ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին զրկել լիցենզիայից։ Կոմիտեի նախագահը կոնկրետ այդ հարցի պատասխանը տվել է և դրանից փայլուն պատասխան ես չեմ կարծում, որ որևէ մեկս կարող ենք տալ»,-նշեց իմքայլականը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս