Սերիա Ա-ն կարող է վերսկսվել մայիսի 31-ին եւ ավարտվել օգոստոսի սկզբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերսկսման հավանական ժամկետները: Եթե թիմերը մարզումներին վերադառնան մայիսի 4-ին, ապա կկարողանան խաղալ մայիսի 31-ից, հաղորդում է Football Italia-ն ` հղում կատարելով La Repubblica-ին: Ըստ աղբյուրի` առաջնությունը վերսկսելու այս տարբերակը կքննարկվի ապրիլի 21-ին ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ժամանակ:

Եթե մրցաշրջանը վերսկսվի մայիսի 31-ին, իսկ թիմերը հանդիպումներ անցկացնեն յուրաքանչյուր 3 օրը մեկ, ապա Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանը կավարտվի հուլիսի վերջին կամ օգոստոսի 3-ին: Դրանից հետո ակումբներին մոտ մեկ ամիս ժամանակ կտրվի հանգստանալու եւ նախապատրաստվելու սեպտեմբերի սկզբին մեկնարկելիք նոր մրցաշրջանի համար: Հնարավոր է, որ կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած տարածաշրջանների ակումբները ՝ «Միլանը», «Ինտերը», «Ատալանտան» եւ «Բրեշիան» ստիպված կլինեն մարզվել եւ խաղալ չեզոք դաշտերում:

Նշվում է, որ ակումբները կողմ են, որ սկզբնական շրջանում խաղերն անցկացվեն առանց երկրպագուների:

Հիշեցենք, որ կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված դադարեցված են աշխրհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնության առաջատարը 26 հանդիպումներից հետո Թուրինի «Յուվենտուսն» է , ով վաստակել է 63 միավոր ու երկրորդ տեղում գտվող «Լացիոյից» առաջ անցել 1 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Իմտերը»` իր ակտիվում գրանցած 54 միավորով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս