Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ փոխանցելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։ «Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։