
Բելառուսի Հանրապետությունում լաբորատոր հետազոտությունով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով բուժաշխատողների վարակվելու 301 դեպք։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը։
«Այսօրվա դրությամբ լաբորատոր հետազոտությունով հաստատվել է բուժաշխատողների վարակման 301 դեպք։ Այն բուժհաստատություններում, որոնք նախօրոք վերապրոֆիլավորվել էին միայն կորոնավիրուսով անձանց ընդունելու համար, վարակվածների թիվն ավելի քիչ է։ Ամենաշատ վարակվածները Մինսկում և Վիտեբսկում են, իսկ այլ քաղաքներում դեպքերը շատ քիչ են»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կարանիկը։
Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1486 դեպք, մահացել է 16 քաղաքացի, իսկ ապաքինվել է 139 մարդ։