Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 1013-ի․ վարակման 47 նոր դեպք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամաբ այս պահին ունենք 1013 հիվանդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Բացասական արդյունք է արձանագրվել 7164 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 680): Փաստացի այս պահին բուժվում է 803 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 3-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 197 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 13 պացիենտ մահացել է:




Լրահոս