Զարմանալի է այն փաստը, որ ինձ այդքան գումար են վճարում, իսկ բժիշկներին` ոչինչ. Չիչարիտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը, նույն ինքը` Չիչարիտոն, խոսել է աշխարհում տարածված կորոնավիրուսի պանդեմիայի մասին.

«Հուսով եմ, որ մարդիկ, ովքեր բոլոր առումներով բարձր դիրքերի վրա են, կկարողանան դաս քաղել ստեղծված իրավիճակից։ Զարմանալի է այն փաստը, որ ինձ այդքան գումար են վճարում սպորտով զբաղվելու համար, իսկ մարդիկ, ովքեր փորձում են դեղամիջոց գտնել այն բանի համար, որը կաթվածահար է արել ամբողջ աշխարհը, ոչինչ չեն վաստակում: Իհարկե, ես մտահոգված եմ: Ինքնամեկուսացումը լավագույնն է, ինչը մենք կարող ենք անել այս պահին, որպեսզի օգնենք աշխարհին դուրս գալ այս իրավիճակից»,- Չիչարիտոյի խոսքերն է մեջբերում Mediotempo-ն:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 1,781,436-ի, որոնցից մահացել են 108,883, իսկ բուժվել` 404,616:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս