
Մադրիդի «Ռեալը» քննարկում է վերադառնալ մարզումներին, չնայած Իսպանիայում հաստատված արտակարգ դրության ռեժիմին, որը սահմանվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի տվյալներով ՝ այս պահին ակումբն արդեն պատրաստ է վերսկսել մարզումային գործընթացը, սակայն մարզումների վերսկսման օրը դեռ պարզ չէ եւ քննարկման փուլում է: Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայության ղեկավար Նիկո Միխիչը ֆուտբոլիստների համար կազմել է համապատասխան ծրագիր` մարզումների ժամանակ նրանց անվտանգությունը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգան դադարեցված է COVID-19-ի տարածման պատճառով:
Էդմոն Մարտիրոսյան