Թուրքիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասպահ Ռուշտու Ռեչբերը խոսել է կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվելու մասին. «Նորից առաջվանն եմ դառնում: Օր-օրի առողջությունս բարելավվում է: Մարմինս մի փոքր թուլացել է, քանի որ ես լուրջ հիվանդության էի բախվել, բայց այժմ վերականգնման ճանապարհին եմ: Հիմա պետք է 2 շաբաթ մնամ մեկուսացման մեջ: Կորոնավիրուսի դեմ պայքարը կյանքիս ամենածանր խաղն էր»,- լեգենդար դարպասապահի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:
Ռուշտուն հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 6-ին:
Էդմոն Մարտիրոսյան