Թրամփը հայտարարել է երկրում մասշտաբային աղետի ռեժիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Fox News-ը։

Դա նշանակում է, որ այդ ռեժիմը կգործի բոլոր 50 նահանգների տարածքում։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ երկրի բոլոր 50 նահանգներում միաժամանակ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան կես միլիոն դեպք։ Ավելի քան 20 000 մարդ է մահացել նոր կորոնավիրուսային հիվանդությունից։




Լրահոս