ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Red Wings ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գտնվող ժամանակավոր կացարան»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։




Լրահոս