Թվում է` մի ամբողջ տարի է անցել առանց ֆուտբոլի. Մարկո Վերատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին պատմել է` ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված դադարի ժամանաk:

«Ինքնամեկուսացման մեջ գտնվելը դժվար է բոլորի համար, բայց ես փորձում եմ գտնել դրականը` օգտվելով հնարավորությունից մնալ ընտանիքիս հետ: Փորձում եմ անել այն, ինչի համար նախկինում ժամանակ չկար։ Մարզվում եմ ամեն օր, նույնիսկ ավելի շատ, քան նախկինում: Հանդիպումներից առաջ մենք այսքան ժամանակ չունեինք մարզվելու եւ վերականգնվելու համար:

Մարզումները ռեժիմով են, ճիշտ է, բայց մենք ընկերներով ամբողջ օրը միասին էինք , եւ հիմա ես կարոտում եմ նրանց: Թվում է` մեր վերջին խաղից անցել է մեկ տարի: Կարոտել եմ այն հույզերը, զգացողությունները, որոնք ապրում էի խփված գոլից հետո, հաղթանակից հետո»,– Վերատիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայում դադարեցված չէ միայն Բելառուսի առաջնությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս