Շիրակի մարզի 5 բնակիչ առանց էական բարդությունների հաղթահարել է վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,- գրել է մարզպետը։