
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է: Գերմանիայում վարակվածության ընդհանոր թիվը 127 հազար 854 է: Առողջացել է 64 հազար 300 մարդ:
Մահացության ցուցանիշը երկրում մեկ օրում ավելացել է 126-ով՝ հասնելով 3 հազար 22-ի:
«Deutsche welle»-ն, հղում կատարելով Ռոբերտ Կոխի ինստիտուտին, նշում է, որ վարակվածների ու մահացածների նոր դեպքերի թիվը երրորդն օրն անընդմեջ նվազում է: