ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը նոր ծրագիր է մշակել, որի համաձայն նախատեսվում է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի դադարեցված մրցաշարերը անցկացնել 3 շաբաթվա ընթացքում եւ ավարտել օգոստոսին, հաղորդում է Mirror-ը:
Նշվում է, որ նման ծրագիրը կյանքի կոչելու համար ՈՒԵՖԱ-ն պետք է պահանջի դադարեցված լիգաներից վերսկսել առաջնությունները ամենաուշը հունիսի կեսին: Այսպիսով, այդ պրագայում ՈՒԵՖԱ-ն կկարողանա սեղմ ժամկետներում ավարտին հասցնել 2019/20 մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերը:
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի պատճառով դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում:
Էդմոն Մարտիրոսյան