Ծիրանի ծառից կախված՝ պայմանագրային զինծառայողի ինքնասպանության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված:

Ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում 32-ամյա Ռաֆիկ Ա.-ին հայտնաբերել էր նրա եղբայրը։ Նշենք, որ վերջինս ամուսնացած չէր, ապրում էր ծնողների և եղբոր հետ, ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

ArmLur.am-ի հետ զրույցում Այգավան համայնքի բնակիչները խորն ափսոսանքով ու ցավով հայտնեցին, որ ապշած են կատարվածից։

«Շատ խելոք, համեստ, աշխատող տղա էր, ոչ մեկիս մտքով չի անցնում մի բան, որ կարող էր նրան դրդել գնալու նման քայլի։ Նրան այդ վիճակում է գտել է եղբայրը, ով նույնպես շոկի մեջ է»,-պատմեցին գյուղացիներից։

Ըստ մեր զրուցակիցների՝ այսօր Ռաֆիկ Ա.-ին հողին են հանձնել։ Իսկ թե ինչը կարող էր երիտասարդ տղային դրդել, որպեսզի նա գնար այդ քայլին, բոլորի համար հանելուկ է։

Լիդա Եղիազարյան




Լրահոս