«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
Հարգելի՛ գործընկերներ,
Դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների նկատմամբ արգելքները վերացվում են, մենք դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը: Հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական
մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին։