Ազգային ժողովի արտահերթ նիստն ընթանում է։ Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ հարցն է, որը ներկայացրել է կառավարությունը։ Հիմնական զեկուցողը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թիրախային խմբում են չգրանցված, օրավարձով աշխատողները։ «Հազարավոր մարդիկ օրավարձով, չգրանցված աշխատողներ են։ Նրանց խնդիրը լուծում ստանալու է, թե ոչ», – հարցրեց նա և հետաքրքրվեց նաև օրավարձով աշխատողների մասին։
Ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց․ «Օրինակ 9-րդ միջոցառմամբ նախատեսվում է աջակցություն երեխաներին եւ դա վերաբերելու է նաև չգրանցված աշխատողների երեխաներին։ Մենք նաև 50 տոկոսի չափով փոխհատուցելու ենք գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը՝ մինչև 10 հազար և 5 հազար դրամ սպառումների պարագայում»։
Մանրամասները՝ տեսանյութում