
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես արդեն հավանաբար տեղեկացել եք, ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով։
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ Ներկայացված նախագիծն այսօր կդրվի քվեարկության»,-ֆեյսբուքի էջում գրել է Էդմոն Մարուքյանը: