Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:




Լրահոս