Վրաստանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավորը կալանավորվել է․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը մարտի 29-ին այդ երկրի ՆԳՆ աշխատակիցների կողմից Ալախքալաքում ձերբակալվել է, ապա` կալանավորվել է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հրազենի գործադրությամբ խուլիգանական արարք կատարելու համար: Մեղադրյալներին այժմ 4-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Իսկ ինչն է եղել մեղադրանքի առիթը: Ըստ Վրացական մամուլի, մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցնել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ախալքալաքի «Գոլդ» սրճարանը պատկանում է նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, որտեղ այցի է գնացել Վրաստանի պատգամավոր Հենզել Մկոյանը` իր հարազատների հետ միասին: Նրանք, ըստ իրենց` լավ չեն դրսեւորել. միջադեպն այնքան է թեժացել, որ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը միջադեպի մասնակիցներին կարգի հրավիրելու համար օդ է կրակել, իսկ ահա Հենզել Մկոյանի թիմակիցները կրակել են պատգամավորի ուղությամբ: Սակայն միջադեպի արդյունքում կալանավորվել են նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը եւ Հենզել Մկոյանի եղբորորդին:

Ախալքալակում իրավապահների գործողությունները խիստ դժգոհության տեղիք են տվել. մարդիկ տարակուսած են, թե ինչու են իրավապահները Հենզել Մկոյանին անտեսել եւ չեն կանչում պատասխանատվության, այլ թիրախավորել են միայն նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, որն ամեն ինչ արել է, որպեսզի կարգի հրավիրի իր սրճարանում կռիվ սարքած անձանց:

Փաստորեն մարդը նախազգուշական կրակոց է արձակել օդում, կալանավորվել է, իսկ գործարար, գործունյա պատգամավոր Հենզել Մկոյանը, որն, ըստ էության եղել է սրճարանում կռիվ սարքածներից մեկը, ազատության մեջ է:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս