«Արարատը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` հերքելով Իգոր Կոլիվանովի հեռանալու մասին տարածված լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Արարատը» հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ եւ տեղեկացրել, որ թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կշարունակի իր աշխատանքը երեւանյան ակումբում.«ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»»,- գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կոլիվանովի թիմը ապահովել է տեղը Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն վեցյակում եւ կպայքարի եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս