11-րդ աջակցության ծրագիրը փիառ ծրագիր է․ տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 11-րդ աջակցության ծրագիրը մեր երկրի համար կարևոր, սպասված ծրագրերից մեկն է, որը ցավոք չարդարացրեց այն բոլոր սպասումները, որն ակնկալում էր մեր ազգաբնակչությունը։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա որոշմանը, այն է` կոմունալ վճարները փոխհատուցել 50 տոկոսով։

«Համաձայն այս ծրագրի` մինչև 10000 դրամ գազ ծախսողները և մինչև 5000 դրամ էլէկտրաէներգիա սպառողները կարող են օգտվել այս աջակցության ծրագրից, որը ըստ կառավարության վերաբերելու է 220 հազար մարդկանց կամ 600 հազար բնակիչների։ Փետրվար ամսին զրոյական սպառում ունեն Հայաստանից բազմաթիվ արտագաղթածներ, որոնք բաժանորդ են, բազմաթիվ մարդիկ կան, որոնք ամառանոցներ ունեն, և նրանք ներառվում են կառավարության այս աջակցության ծրագրի շրջանակներում»,-նկատեց տնտեսագետը։

Ըստ նրա՝ կառավարութան 11-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել մի քանի հարյուր հազար ընտանիք։

«Եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա նրանք 36 հազար դրամի աջակցություն են ցուցաբերում, իսկ Հայաստանն ընդամենը 7500 դրամ։ Այս 11-րդ միջոցառումը դարձավ փիառ միջոցառում, պոպուլիստական միջոցառում՝ տեսեք սա էլ արեցինք»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս