ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարաված համաներումից հետո գողությունները՝ հատկապես բակային, նախորդ տարիների համեմատ աննախադեպ շատացել են։
Վերջիններիս պնդմամբ՝ հիմնականում գողանում են ավտոմեքենայի գազի բալոնները, մարտկոցները, անիվները, կողային հայելիները և կոտրում են ապակիները։
ArmLur.am-ն այս առնչությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն, պարզելու համար, թե ինչ միջոցառումներ է իրսկանացրել գողության դեպքերը բացահայտելու և կանխարգելելու ուղղությամբ, քանի գողության դեպք է բացահայտվել արդյոք բերման ենթարկվածներ կան, թե ոչ։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ օրենքով սահմանված ժամկետնում ևս հավելյալ 30 օր ավելացնում են, հարցմանը պատասխանելու համար։
Այսպիսով, կարող ենք հստակ արձանագրել, որ քաղաքացիները ֆինանսական և գույքային վնաս կրելու հետ մեկտեղ դարձել են նաև անտարբեր, մտածելով, որ միևնույնն է, եթե անգամ դիմեն էլ իրավապահ մարմիններին, ապա միևնույնն է չի բացահայտվելու։
Այնուամենայնիվ ArmLur.am-ն իր ընթերցողներին հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պատասխանը ստանալուց հետո անմիջապես կհրապարակի, թե ինչ գործողություններ է կատարել ոստիկանությունը ավտոմեքենաների մասերի գողության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։
Լիդա Եղիազարյան