Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է կատարել Լոնդոնի «Արսենալին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին:

Ինչպես տեղեկացնում է France Football-ը` մադրիդյան ակումբը նույնիսկ առաջարկով է դիմել «Զինագործներին»: Նշվում է, որ Օբամեյանգը պատրաատ կլինի հեռանալ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից , եթե «Արսենալը» չվաստակի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Գաբոնցու եւ անգլիական ակումբի միջեւ գործող պայմանագիրն լրանում է 2021 թվականի ամռանը:
Նրա ծառայություններով են հետաքրքրված նաեւ «Մանչեստեր Յունայթեդն» ու «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 17 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս