Բուռն քննարկումներ՝ կառավարությունում. ոմանք դեմ են եղել արտակարգ դրության երկարաձգմանը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը եւս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետեւանքների կհանգեցնի:

Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, եւ ապրիլի վերջին 3 հազար եւ ավելի վարակակիր ենք ունենալու: Ի վերջո, ընտրել են ոսկե միջինը՝ արտակարգ դրությունը շարունակել, բայց սահմանափակումները թուլացնել փուլ առ փուլ, սկզբից թույլ տալ շինարարական աշխատանքները, հետո՝ արդյունաբերությունը եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս