Ինքնաշնորհում. Քոչարյան-Մայրապետյան զույգը վաղուց է իրեն վերապահել անձանց տեղորոշելու իրավունք. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ջանքեր էր գործադրում ԱԺ-ում, որպեսզի կառավարությանը հնարավորություն տրվեր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ անձանց տեղորոշելու, ժամանակավոր հաշվառելու քաղաքացիների շարժը՝ օգտագործելով բջջային օպերատորների մոտ առկա նրանց անձնական տվյալների բազան, պարզվում է Սեդրակ Քոչարյան-Սամվել Մայրապետյան զույգը վաղուց իրենք իրենց շնորհել են նմանատիպ իրավունք։

Մասնավորապես՝ նրանց պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության կայքում նշված է, որ իրենք կարող են հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը, և որպես հիմնավորում նշվում է իբրև թե հաճախորդների սպասարկման կատարելագործումը, կայքի բարելավումը և կայքի այցելությունների վիճակագրություն վարելը։ Իսկ թե քաղաքացիների անձնական տվյալների հետ այդ ընկերությունը իրականում ինչպես է վարվում, ոչ ոք չի կարող ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս