
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետեւից է «հաղորդակցվում» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի եւ Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։
Օրերս նա հայտարարել է, թե շուտով տեղի կունենա Երեւանի տրանսպորտի բարելավման 100 ավտոբուսների մրցույթը… Նախ մրցույթը պետք է հայտարարված լիներ փետրվարի վերջին։ Իսկ հիմա հայտարարված «մրցույթն» ընդամենը «բլեֆ» է, որովհետեւ կառավարությունը մերժել է ոչ միայն ավտոբուսների վարկի երաշխավորությունը, այլեւ այդ նախագծի ֆինանսավորումն ընդհանրապես:
Մարությանը ժամանակ է շահում, որպեսզի չզբաղվի մայրաքաղաքի «կորոնավիրուսային» խնդիրներով, ինչի արդյունքում Երեւանի փողոցներում ու բակերում «կորոնավիրուսն ում շունն է» վիճակ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում