Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնեց, որ գրանցվել է ևս երկու մահ: 685 թեստ, որից դրական է եղել 28-ը: Առաջին անգամ դրական դեպքերը կրկնակի քիչ են, քան առողջացման դեպքերը: Ունեցել ենք առողջացման 54 դեպք:
Վարչապետը, սակայն, լավ նորություններ էլ հայտնեց:
«Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը» ,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ արձանագրվել էր 14 մահվան դեպք: