
Armlur.am-ն նկարահանումները այս անգամ իրականացրեց Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում` պարզելու համար, թե արդյոք բնակիչները հետևում են պարետատան հորդորներին և ինչ ախտահանիչ միջոցներ են օգտագործում:
Զրուցեցինք գյուղացիների հետ և ճշտեցինք, որ հիվանդներ չկան: Գյուղացիները դժգոհություններ հայտնեցին գյուղի անմխիթար վիճակում գտնվող ճամապարհներից և խնդրեցին կառավարությանը հետևողական լինեն իրենց հուզող այս հարցին լուծում տալու համար: Նշենք նաև, որ Եղնիկ գյուղում զբաղվում են հիմնականում անասնապահությամբ:
Մանրամասները տեսանյութում :
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ Եղնիկ