Ինչ իրավիճակ է Արցախում․ քվեարկությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15771 (ընտրողների 15,2 տոկոսը): Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը սկսվել է 08։00-ից  եւ բավայան ակտիվ է ընթանում, իսկ ընտրատեղամասերում էլ անվտանգության բոլոր միջոցառումները կատարված են։ ArmLur.am-ի հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը դրական գնահատեց ընտրությունների ընթացքն ու ակտիվությունը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, թե իրավիճակը նորմալ է, բնակիչներն ակտիվ գնում են ընտրությունների, իսկ ընտրատեղամասերում էլ ինչպես առաջին փուլի ժամանակ, առկա են բոլոր պաշտպանիչ միջոցները։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս