
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը` ՈՒԵՖԱ-ն Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ կայացրել է որոշում, որի համաձայն եվրագավաթների` Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի 1/4 ու 1/2 եզրափակիչները կանցկացվեն մեկխաղյա ձեւաչափով` չեզոք մարզադաշտում: Ինչպես եվրահավաթային մրցաշարերը, այնպես էլ դադարեցված լիգաները կշարունակվեն, սակայն խաղերը կկայանան առանց հանդիսականների:
Այսպիսով, եվրագավաթային մրցաշարերը հնարավոր կլինի ավարտել օգոստոսին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին, այսինքն` ակումբները 1 ամիս ժամանակ կստանան հանգստանալու համար:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում:
Էդմոն Մարտիրոսյան