Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է առավոտյան 09:27-ին, տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից: Հրդեհը բռնկվել է ռազմական տեխնիկայի պարկում: Կրակը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին: Հրդեհի հետևանքով այրվել է ռազմաբազայի ավտոկայանատեղիում կայանված ԿամԱԶ մակնիշի բեռնատար:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կրակն առաջացել է էլեկտրահաղորդիչների կարճ միացման հետևանքով: «Հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է արագորեն մարել կրակը: Զոհեր և վիրավորներ չկան, հարակից օբյեկտներին վտանգ չի սպառնում»,- ասված է ՀՌՕ հաղորդագրությունում:
Պատահարի պատճառները պարզելու համար ՀՌՕ հրամանատարությունն իրավապահների հետ համատեղ հետաքննություն է իրականացնում: