Նոր որոշում․ որ բաժանորդների կոմունալ վճարումները կփոխհատուցվեն 30 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։

Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝

բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ

էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու  է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։

Հավելենք, որ այն դեպքում, երբ վճարումները կատարված են, այդ գումարները դեպոզիտ կդառնա։

Հիշեցնենք, որ մինչև այս էլ մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիա եւ մինչև 10 հազար դրամ գազ սպառած բնակիչների փոխհատուցումը 50 տոկոս կլինի։




Լրահոս