
Բոլոր ընտրատեղամասերում մաքսիմալ ձևով կատարվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումներ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բարյանը եւ նշեց, թե հանրապետությունում մեկնարկել են դեռևս ամիսներ առաջ:
«Ինչպես համապետական ընտրությունների առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր բոլոր ընտրատեղամասերը նախապես ախտահանվել են, իրականացվել են համապատասխան բոլոր միջոցառումները. քվեարակողների համար նախատեսված են անհատական պաշտպանիչ միջոցներ: Բոլոր ընտրական տեղամասերում նախապես զգուշացրել ենք, որպեսզի պատասխանատուները լինեն խստապահանջ՝ պահպանելով անվտանգությունը»,-նշեց նա։
Նախարարի խոսքով, ասյօրվա դրությամբ հանրապետությունում կան 6 հաստատված դեպք, 17 մեկուսացված անձինք, 57 անձի փորձանմուշներ ուղարկվել են ՀՀ: Մեկուսացման մեջ գտնվողների և վարակվածների հետ առաջին կոնտակտավորների շրջանում աշխատանքներ են տարվում՝ համապատասխան կառույցների հետ համագործակցելով: