Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 29 հազար 443 ընտրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտ քաղաքում 39003 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 7951 ընտրող կամ ընտրողների 20.4 %-ը, Ասկերանի շրջանում՝ 11925 ընտրողից՝ 4254 ընտրող կամ ընտրողների 35.7%-ը, Հադրութի շրջանում՝ 8521 ընտրողներից 3320 ընտրող կամ ընտրողների 39%-ը, Մարտակերտի շրջանում՝ 13 հազար 26 ընտրողներից 4294-ը կամ 33%-ը, Մարտունու շրջանում՝ 17 հազար 228 ընտրողներից 5491 ընտրող կամ 31.9%-ը, Շահումյանի շրջանում 2100 ընտրողներից 646 ընտրող կամ ընտրողների 30.8%-ը, Շուշիի շրջանում՝ 3928 ընտրողներից՝ 1187 ընտրող կամ ընտրողների 30.2%-ը, Քաշաթաղի շրջանում` 7096 ընտրողներից 2002 ընտրող կամ ընտրողների 31%-ը։Երևանի մեկ տեղամասում՝ 832 ընտրողից 98 ընտրող կամ ընտրողների11.8%-ը։ Այս մասին հայտնում է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյան:




Լրահոս