Ի սկզբանե որոշված է եղել, որ պետք է լինի երկրորդ փուլ․ Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրուցել է երկրում ստեղծված իրավիճակի, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի և հետընտրական զարգացումնների մասին։

«Երբ նայում եմ,թե ամբողջ աշխարհում ինչ է կատարվում, հասկանում եմ, որ մեր երկիրը բոլոր հնարավորություններն ունի համաճարակի դեմ պայքարելու համար։ Ինձ ավելի շատ գոհացնում է տարեցների առողջացումը՝ տարբեր հիվանդություններով ուղեկցվող։ Այն, որ իշխանություններն իրավիճակին տիրապետում են, ամենագլխավորն է։ Մեր ազգն ինչ-որ տեղ ավելի մատերի արանքով է նայում այս ամենին, բայց եթե մենք ավելի պարտաճանաչ լինենք, աջակցենք իշխանություններին, արդյունքը շատ ավելի դրական կլինի»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այսօր Արցախի Հանրապետությունում տեղի են ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը և հետընտրական ինչպիսի զարգացումներ կլինեն, Ռազմիկ Պետոսյանն ի պատասխան ասաց, որ կանխատեսումներ չի կարող անել, ամեն ինչ ի սկզբաանե որոշված էր։

«Կանխատեսումներով երբևէ չեմ զբաղվել, բայց կարող եմ ասել, որ ի սկզբանե երկրորդ փուլը որոշված էր, և ինչ-որ անելու էին արդեն արել են, ուրիշ ակնկալիքներ չունեմ։ Իմ միակ ցանկությունն այն է, որ Արցախում խաղաղություն լինի, նամանավանդ, որ արդեն իսկ Ղարաբաղում էլ հիվանդության բռնկումներ կան։ Այս բոլոր խնդիրներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքաղաքական համերաշխություն»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս