Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը շարունակվում է։ Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը):
Հավելենք, որ մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել էր 66731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը):
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։